2010թ. ապրիլի 5-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի անձնակազմը, քոլեջի տնօրեն` Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Էստոնիայի Նառվա քաղաքի մասնագիտական ուսումնական կենտրոն, որտեղ երկու կողմերի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
2010թ. հոկտեմբերի 9-ին պատասխան այցով Էստոնիայի Նառվա և Ռակվերե քաղաքներից քոլեջն ընդունեց 12 հոգանոց պատվիրակություն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա քայլերը. ստորագրվեց փաստաթուղթ, ըստ որի քոլեջի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան 2011 թվականից ամեն տարի կարող են անցկացնել ինչպես Էստոնիայի տարբեր քաղաքներում, այնպես էլ Էստոնիայից դուրս: