Կրթական գործընթացի կազմակերպման համար իր ուրույն տեղն ունի քոլեջի գրադարանը,
որը թույլ է տալիս ուսանողներին պարապել անմիջականորեն քոլեջի շենքում և օգտվել մասնագիտական գրականությունից:
Գրադարանի տրամադրության տակ են մասնագիտական գրականության
հարուստ ֆոնդը և հարմարավետ ընթերցասրահը: Գրադարանը սպասարկում է ուսանողներին և
դասախոսներին:
Գրադարանի ֆոնդը բաղկացած է քոլեջի բոլոր
մասնագիտությունների գծով ժամանակակից աշխատություններից: Առկա են հայ և արտասահմանյան
գրողների մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, տարբեր լեզուներով տեղեկատուներ,
բառարաններ և այլն:
Նախատեսված է ավտոմատացնել գրադարանի աշխատանքները և ստեղծել
էլեկտրոնային գրադարան: