Համտեսի և հանդիսությունների սրահ
Քոլեջն ունի գեղեցիկ ձևավորված համտեսի սրահ` կահավորված համապատասխան գույքով և սարքավորումներով:
Համտեսի սրահին կից խոհանոց-լաբորատորիան է, որտեղ կատարվում են, ծրագրով նախատեսված, լաբորատոր-գործնական աշխատանքներ: Պատրաստված կերակրատեսակների համտեսումն ու գնահատումը կատարվում է համտեսի սրահում:
Այստեղ կերակրատեսակները գնահատվում են հետևյալ ցուցանիշների հիման վրա.
- Արտաքին տեսքը, մթերքների կտրատման ձևի պահպանումը,
հիմնական մթերքների և խավարտների լցման ճշտությունը
- Համը, հոտը`տվյալ արտադրանքին համապատասխան
- Խտությունը` տվյալ կերակրատեսակին համապատասխան
- Ջերմաստիճանի ճիշտ պահպանումը
- Արտադրանքի ելքը (բաղադրագրով նախատեսվածին համապատասխան)
|
|
Համտեսը սկսվում է ավելի նուրբ համով կերակրատեսակներից և ավարտվում կծու, սուր համ ունեցող կերակրատեսակներից: Համտեսը կատարում է դասախոսը, որը բացի վերը նշված որակական ցուցանիշներից, մեծ ուշադրություն է դարձնում կերակրատեսակների գեղարվեստական ձևավորմանը:
Սրահի ձևավորումը շատ տրամադրող է` նորաոճ կահույք, սենյակային բույսեր, ծաղիկներ, փոքրիկ ջրավազան… :
Սրահը պարբերաբար տրանադրվում է ուսանողներին և քոլեջի աշխատակազմին
հաճելի ժամանցներ ու բանկետներ անցկացնելու համար:
Գ.Ծառուկյանի նիրատվությամբ 2009-2010 ուս. տարում համտեսի սրահը և լաբորատորիան համալրվեց ժամանակակից գույքով ու սարքավումներով:
Սրահը` լաբորատորիայի հետ միասին կրում է մեծ բարերարի` Գ.Ծառուկյանի անունը: