Միջոցառումներ
Ժամանակի և տարածության միջև կա թվացյալ, սակայն հաստատուն մի երևույթ կամ ընկալում, որն անվանում ենք պահ: Պահն է, որ ներկայում տպավորվում է, իսկ ապագայում դառնում հիշողության մի կաթիլ` իր մեջ ամփոփելով բազում ու բազմազան ակնթարթներ ու պատմություններ: Պահն է, որ դառնում է իրականություն`անցյալի ու ապագայի սահմանագիծը հատող մի երևույթ, իսկ հետո կարծես դառնում է երազ աներևույթ:
Ահա այս համոզմունքով էլ առաջնորդվելով` մեր քոլեջում պարբերաբար նշվում են բոլոր ավանդական և ազգային տոները:
Դե քանի որ ուսումնական տարին սկսվում է Սեպտեմբերի 1-ին, մենք նույնպես սկսում ենք մեր նոր ուսումնական տարին` մեծ շուքով տոնելով
«Գիտելիքի և դպրության» օրը:
Այս գեղեցիկ տոնին հաջորդում է «Ուսուցչի օրը», որը նշում ենք հոկտեմբեր ամսվա առջին շաբաթվա ընթացքում` մեծարելով վաստակաշատ
մանկավարժներին:
Հաջորդաբար գալիս են Ամանորն ու Սուրբ Ծննդյան տոները` իրենց հետ բերելով նոր ու գեղեցիկ անակնկալներ:
Մեր անձնակազմի և ուսանողների կողմից չի անտեսվում «Տեառնընդառաջ» և Սուրբ Զատկի տոները, որոնց առանձնահատուկ շուք
են տալիս ուսանողների ձեռքերով պատրաստված և ավանդական ուտեստներով ու աղանդներով զարդարված տոնական սեղանները:
Ուս. Խորհրդը և գեղագիտական շնորհներով օժտված ուսանողները կազմակերպում են ցերեկույթներ` նվիրված «Կանանց միջազգային օրը»
և «Մայրության ու գեղեցկության» տոներին:
Քոլեջում անցկացվել են միջքոլեջային մրցույթներ`
«Ուրախների և հնարամիտների ակումբ»
«Ուսանողական գարուն»