Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2011թ. հոկտեմբերի 11-12-ը քոլեջում տեղի ունեցավ երկօրյա սեմինար-խորհրդակցություն, նվիրված <<Աջակցություն զբոսաշրջության ոլորտի գործարար կանանց>> թեմայով, Մանրամասն.....


2011թ. սեպտեմբերի 19-23-ը Միացյալ Թագավորության Սքիփթոն քաղաքի ՙTraining-Consul-Tancy-Support Center՚ կազմակերպության ներկայացուցիչները այցելել են քոլեջ, Մանրամասն.....


Երևանի հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի,ՀՀ-ում Բրիտանական խորհրդի գրասենյակի և Մեծ Բրիտանիայի Քրեյվեն քոլեջի Մանրամասն.....


2011թ. հունիսի 1-7-ը Սինգապուրի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող Տեխնիկական և մասնագիտական կրթություն և ուսուցում ղեկավարների և դասախոսների համար վերապատրաստման դասընթացին մասնակցելու նպատակով տեղի ունեցավ Երևանի Հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն`Արթուր Վարդանյանի այցը Սինգապուր: Մանրամասն.....


2011թ. ապրիլի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց Հայ-հունական պետական քոլեջ` մասնակցեց քոլեջի խոհանոց-լաբորատորիայի, համտեսի և հանդիսությունների սրահի, նորակառույց ուսումնական հյուրանոցի բացման արարողությանը: Քոլեջի ուսանողները նախարարին դիմավորեցին ավանդական աղուհացով: Մանրամասն.....


Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի և Նարվայի մասնագիտական ուսումնական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում 2011թ. մարտի 9-ին ուսումնական կենտրոնի տնօրեն` Մարգուս Օյաոտսի պաշտոնական հրավերով տեղի ունեցավ քոլեջի պատվիրակության (տնօրեն` Արթուր Վարդանյանի ղեկավարությամբ) այցը Գերմանիայի Դաշնություն և Էստոնիայի Հանրապետություն: Մանրամասն.....


2011թ. փետրվարի 9-11 քոլեջ այցելեց Հնդկաստանի “A Unit of Career Weavers Counsultants” կազմակերպության մենեջեր Ռախի Սաչդեվան, որը հայտնեց հնդկացի ուսանողների ցանկությունը ուսումնառելու մեր քոլեջում:


Բրիտանական խորհրդի Քոլեջների համագործակցության ծրագրերի շրջանակներում 2011թ. հունվարի 18-22-ը Միացյալ Թագավորության Սքիփթոն քաղաքի Craven քոլեջի “Training-Consultancy-Support Centre” կազմակերպության և
հունվարի 22-26-ը Շոտլանդիայի "Oatridge College” կազմակերպության ներկայացուցիչները հետագա համագործակցության քայլերի նպատակով այցելեցին քոլեջ, որտեղ տեղի ունեցան քննարկումներ` փորձի փոխանակման, ուսանողների և դասախոսների փոխանակման վերաբերյալ:Մանրամասն.....

2010թ. դեկտեմբերի 22-25-ը Սանկտ-Պետերբուրգի սպասարկման և տնտեսագիտության պետական համալսարանի պատվիրակությունը այցելեց քոլեջ համագործակցության հետագա քայլերի քննարկման նպատակով, որի արդյունքում քոլեջի շրջանավարտները կկարողանան ուսումը շարունակել վերոնշյալ ուսումնական հաստատությունում: Մանրամասն...


2010 թվականի հունիսի 13-ից 21-ը դասախոսների մասնագիտական փորձի փոխանակման, ուսանողների գիտելիքների ամրապնդման, ինչպես նաև սփյուռքահայ ուսանողների հետ անմիջական շփում հաստատելու նպատակով ՙ Համագործակցություն առանց սահմանների՚ խորագրով տեղի ունեցավ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի պատվիրակության այցը Արևմտյան Հայաստան, Սիրիական Արաբական Հանրապետություն և Լիբանանի Հանրապետություն, քոլեջի տնօրեն Ա.Մ.Վարդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին քոլեջի դասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Մանրամասն...


2010թ. ապրիլի 5-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի անձնակազմը, քոլեջի տնօրեն` Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Էստոնիայի Նառվա քաղաքի մասնագիտական ուսումնական կենտրոն, որտեղ երկու կողմերի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Մանրամասն...