|
Գործնական ճանապարհորդություն Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ հունական պետական քոլեջի և Նարվայի մասնագիտական ուսումնական կենտրոնի միջև
համագործակցության շրջանակներում 2011թ. մարտի 9-ին ուսումնական կենտրոնի տնօրեն Մարգուս Օյաոտսի պաշտոնական հրավերով տեղի ունեցավ քոլեջի
պատվիրակության (տնօրեն` Արթուր Վարդանյանի ղեկավարությամբ) այցը Գերմանիայի Դաշնություն և Էստոնիայի Հանրապետություն: | ||
![]() |
Բեռլին այցելության ընթացքում հնարավորություն ստեղծվեց համագործակցության պայմանագիր կնքել <<Եվրազիա Տուրզ>> կազմակերպության հետ և մի շարք կազմակերպությունների հետ ձեռք բերվեց համաձայնություն հետագա համագործակցության վերաբերյալ: Ցուցահանդեսի ընթացքում այց կատարվեց հայկական տաղավար, որտեղ ներկայացված էր Հայաստան Աշխարհը իր բոլոր գրավչություններով: |
![]() |
![]() |
Այցելություն Էստոնիայի Հանրապետության Նարվա քաղաքի մասնագիտական ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպված էր
<<Մասնագիտական ուսումնական համակարգը Էստոնիայում>> թեմայով 16 ժամյա դասընթաց: |
![]() |
![]() |
Պատվիրակությունը այցելեց Էստոնիայի Հանրապետության Ռակվերե քաղաքի մասնագիտական դպրոց, ինչպես նաև այն կազմակերպություններ, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն քոլեջի ուսանողները պետք է անցնեն մասնագիտական պրակտիկա: | ![]() |
![]() |
Հաջորդ այցելությունը` Տարտու քաղաք, որտեղ ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն Տարտուի մասնագիտական կրթական կենտրոնի հետ: Նաև այցելություն իրականացվեց Դորպատի համալսարան, որտեղ ի հիշատակ հայ ականավոր գրող Խ.Աբովյանի գործում է անվանական լսարան: | ![]() |
![]() |
Ռիգայի մասնագիտական դպրոց (Լատվիա), որտեղ կնքվեց համագործակցության պայմանագիր` մասնագիտական դպրոցի հետ փորձի փոխանակման, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, դասախոսների փոխանակման վերաբերյալ: Պատվիրակությունը մասնակցեց` <<Դասախոսների մասնագիտական գործառույթների բարելավում>> թեմայով դասընթացին: |
![]() |
![]() |
Այցելության ողջ ընթացքում հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ ուսումնական հաստատությունների մասնագիտական կրթական համակարգին և սկզբունքներին: |
![]() |
![]() |
Այցելությունները զուգորդվում էին պատմամշակութային համալիրների, զբոսաշրջային կենտրոնների և այլ մշակութային կենտրոնների այցելությամբ: |
![]() |