|
2011թ. ապրիլի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ` մասնակցեց քոլեջի խոհանոց-լաբորատորիայի, համտեսի և հանդիսությունների սրահի, նորակառույց ուսումնական հյուրանոցի բացման արարողությանը: Քոլեջի ուսանողները նախարարին դիմավորել են ավանդական աղուհացով: Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում քոլեջների նկատմամբ ուշադրությունը մեծանում է, քանի որ նախնական և միջին մասնագիտական կրթությունը ներկայումս պետական քաղաքականության կիզակետում է։ | ||
![]() |
Հանրապետության 12 քոլեջ և ուսումնարան վերանոորգվում և վերակահավորվում է Եվրոպական Միության աջակցությամբ, որպեսզի դառնան տարածաշրջանային բազմագործառութային կենտրոններ։ Ա. Աշոտյանն ուրախալի է համարել նաև այն փաստը, որ քոլեջներում և ուսումնարաններում տարեցտարի ավելի քիչ թափուր տեղեր են մնում և հույս է հայտնում, որ այդ միտումը կշարունակվի։ |
![]() |
![]() |
«Այսօրվա այցով ևս մեկ անգամ ցանկացել ենք կարևորել միջին և նախնական
կրթության ոլորտը։ Կոնկրետ այս քոլեջում հաջողվել է արդիականացնել ուսումնական ամբողջ գործընթացը, ստեղծել արտադրական պրակտիկայի համար լավ
հնարավորություններ, կապեր հաստատաել Հայաստանում ոլորտի հիմնական գործատուների հետ, ինչպես նաև սերտ կապ ունենալ աշխատաշուկայի հետ։
Հաջողվել է միջազգայնացնել կրթական գործընթացը` ներգրավելով նաև միջազգային կազմակերպություններ»,- ասել է Ա. Աշոտյանը
և հավելել, որ |
![]() |
| Հայաստանում կրթության զարգացման համար երկու հիմնական նախադրյալներ են անհրաժեշտ. Առաջինը` կապն է գործատուների հետ, որը պետք է հաստատեն միջին և բարձրագույն մասնագիտական բոլոր ուսումնական հաստատաությունները, և երկրորդը` միջազգայնացումն է, այսինքն՝ միջազգային լավագույն փորձի միջոցով պետք է նոր որակ հաղորդել կրթական գործընթա ցներին։ | ||