Հարգելի բարեկամ
Ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի հնագույն միջին մասնագիտական կրթօջախներից մեկի Երևանի զբոսաշրջության, սպասարկաման և սննդի արտադրության
հայ-հունական պետական քոլեջի պաշտոնական կայքում:
Շնորհակալ եմ Ձեզ մեր քոլեջի հանդեպ ցուցաբերած հետաքրքրքության համար: Վստահ եմ, որ ընտրելով մեր քոլեջը, այն Ձեր (կամ Ձեր երեխայի) համար կդառնա գիտելիքների եվ կարողությունների ձեռքբերման այն կարևորագույն դարբնոցը, որ ճանապարհ կհարթի հետագա կյանքի ողջ ընթացքի համար:
Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր քոլեջի շրջանավարտները դառնան հմուտ մասնագետներ և մանագիտական ողջ ունակությունները ներդնեն մեր հանրապետության տնտեսության շենացման ու բարգավաճման համար:
Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`
|

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏԻՉԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երևանի զբոսաշրջության սպասարկաման և սննդի արդյունաբերության հայ հունական պետական քոլեջի
տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու |